Search
Close this search box.

Ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կկենտրոնացնեն հայ-ադրբեջանական սահմանին

ՌԴ խաղաղապահ առաքելությունն ավարտել է Լեռնային Ղարաբաղում տեղակայումը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ԼՂ հարցով հրավիրած խորհրդակցության ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է`Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հետաքրքրված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետ ամենասերտ համագործակցությամբ:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է, որ ռուս սահմանապահները լրացուցիչ ուժեր կկենտրոնացնեն հայ-ադրբեջանական սահմանին:

Please enter a valid URL