Ռուս խաղաղապահները կազմակերպել են Ադրբեջանի բանակի առաջին շարասյան ուղեկցումը Շուշիից դեպի Կարմիր շուկա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանական շարասյան կազմում եղել է 3 Կամազ՝ անձնակազմով: Խաղաղապահների տեղեկություններով, դրանք եղել են առանց զենքի: Ուղեկցումն իրականացվել է «Տիգր» զրահամեքենաներով: Խաղաղապահների ներկայացուցիչները չեն նշել շարասյան նշանակությունը: