Search
Close this search box.

Նիկոլ, ՄՈԲԸ ցրի, ոնց Աշոտին ես զորացրել, թող տղերքը գնան տուն

Սարգիս Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով․ «Բոլորս զինվոր ենք, բայց Աշոտը ավելի զինվոր է։ Նիկոլ ՄՈԲԸ ցրի, թող տղերքը գնան տուն։ Ոնց Աշոտին ես զորացրել, այդպես էլ մյուսներին զորացրի։

Տղերքը գնացել էին մահվան բերան՝ իրենց տունը պաշտպանելու՝ չթողեցիր, գոնե հիմա թող գնան տուն։ Պահել ես զորամասերում, օրական միլիոնով փող ես ծախսում՝ ինչա, թե դուրս չգան քո դեմ, չխոսեն։

Այ դավաճան՝ մարտի գնացող կամավորին զրկեցիր իր հայրենիքը պաշտպանելու իրավունքից։ Գոնե թող մարդիկ գնան իրենց տան խնդիրները լուծեն։ Հազարներով հայ տղերք հիմա անիմաստ չոլերում հողի վրա են քնում քանի որ դու վախենում ես ցույցերից, որպեսզի մնաս քո աթոռին։ Ոնց է լինում, որ քո տղան զորացրվել է, իսկ մյուս տղերքը դեռ ոչ։ Դու պատկերացնում ես, որ մեր տղերքը հանկարծ բունտ անեն՝ իրենց անիմաստ պահելու համար։Ամեն մեկս մի դարդ ունենք ,մի տուն ենք պահում թող գնանք մեր տները։

Այս ցավը ոչ մեկիս սրտում չի սառելու Նիկոլ՝ իզուր ժամանակ մի ձգի։ Դու մեզանից հայրենիք ես գողացել»։

Please enter a valid URL