Search
Close this search box.

Մարտակերտ-Ստեփանակերտ մայրուղու գոյությունը վտանգված է

Մարտակերտի շրջանի 6 գյուղերը, որոնք ըստ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք համաձայնության անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, գտնվում են Մարտակերտը Ստեփանակերտ եւ Մարտունի քաղաքներին կապող մայրուղու հարեւանությամբ։

Քարտեզի վրա գյուղերի տեղակայման դիրքը ուսումնասիրելով պարզ է դառնում, որ դրանցից երեքն անմիջապես ճանապարհին հարող տարածքում են, երեքը՝ դեպի արեւմուտք։

Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ անվտանգ ճանապարհ ապահովելու հետ կապված դեռեւս քննարկումների փուլ է ընթանում, հստակ որեւէ բան ասել չեն կարող։

Մարտակերտից Ստեփանակերտ մեկ այլընտրանքային՝ արեւմտյան մասով անցնող ճանապարհ կա։

Հիշեցնենք, որ ըստ եռակողմ հայտարարության՝ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում:

Գյուղերում ավելի քան 2000 բնակիչ կա, որոնք միայն այսօր են տեղեկացել տեղահանման անհրաժեշտության մասին։ Նրանց տարածքը ազատելու համար ժամանակ է տրվել մինչեւ նոյեմբերի 19-ը՝ ժամը 23։00-ն։

Պաշտոնական.Մարտակերտի շրջանի 7 գյուղեր անցնում են Ադրբեջանին

newinfo.am

Please enter a valid URL