Արցախում հերոսաբար զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը: Ընտանիքն օրեր շարունակ փնտրում էր նրան, սակայն գտել է անմահացածների շարքում։
Նշենք, որ Խաչիկ Մանուկյանն է հայտնի այս տողերի հեղինակը.
«Բարձունքը մերն է, տղերքը չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու մրմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան»։