Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն՝ ՌԴ պաշտպանության նախարարությունից

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ Իլ-76 ինքնաթիռներով Ուլյանովսկ-Վաստոչնի օդանավակայանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել զինծառայողներ, հատուկ տեխնիկա և Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանման սարքավորումներ։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։

«Սակրավորները կկատարեն ինժեներական հետախուզման, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ, ինչպես նաև կապահովեն մատակարարման և տարհանման ուղիների պատրաստումն ու պահպանումը, ջրի մաքրումը և ինժեներական ապահովման այլ աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, պայթյունավտանգ իրերի հայտնաբերման և որոնման համար կօգտագործվեն ծառայողական շները:

Please enter a valid URL