Search
Close this search box.

Թշնամին, խախտելով զինադադարը, փորձել է գրավել Ուրյանդաղը, ՊԲ մարտիկներին հաջողվել է խափանել թշնամու մտադրությունը. Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախնական ոչ պաշտոնական տեղեկություններով՝ երեկ թշնամին, խախտելով զինադադարը, փորձել է գրավել Ուրյանդաղը՝ վերահսկողություն ստանալու համար Ամարասի հովտի, Մարտունի-Ֆիզուլի մայրուղու և Ճարտար քաղաքի մատույցների նկատմամբ։ ՊԲ մարտիկներին հաջողվել է խափանել թշնամու մտադրությունը։

Տեղեկությունն ունի պաշտոնական ճշգրտման կարիք։

Թշնամուց մեր անվտանգության հիմնական երաշխավորը շարունակում ու շարունակելու է մնալ մեր բանակը»:

Please enter a valid URL