Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել եւս 475 քաղաքացի, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
19 ավտոբուսից կազմված շարասյունով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ։ Շարասյունն ընթացել է Երեւան-Ստեփանակերտ երթուղով՝ ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ և ժամանել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ։
Ռուս զինվորականներն ավտոբուսների անվտանգ երթևեկությունն ապահովել շփման գծով։