Ռուսաստանը փակ քննարկումների ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությանը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ռուսաստանն այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում պատմել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի ձեռք բերված պայմանավորվածության մասին»,- նշել է զրուցակիցը: Նա հստակեցրել է, որ հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համատեղ հայտարարություն են ստորագրել: