Search
Close this search box.

ԼՂ խաղաղապահ օպերացիայում գործի կդրվեն ռուսական ուղղաթիռներ

ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները կվերահսկեն ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցումը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։

Նշվում է, որ դրանք գործի կդրվեն ԼՂ հակամարտության գոտում մարտական գորողությունների և կրակի դադարեցման վերահսկման շրջանների ավիամոնիթորինգի իրականացման համար։

ՊՆ-ից հայտնել են նաև, որ ուղղաթիռները կգործածվեն դժվարհասանելի շրջաններում խաղաղապահ զորախմբի անձնակազմի և նյութատեխնիկական աջակցության տեղափոխման համար։

Ուղղաթիռները Երևանի աերոդրոմ են տեղափոխվել ռազմատրանսպորտային ավիացիայի Ան 124 «Ռուսլան» ինքնաթիռներով։

Please enter a valid URL