ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ քննարկեցինք Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Չնայած, որ դաժան պատերազմը Աղաբեկյանից խլել է հայրական տունը՝ նախաճաշն էլ չեն հասցրել անել ընտանիքի անդամները, բայց նա երկաթից էլ ամուր է, ապագայի լուսավոր տեսլականով։
Հ.Գ. Թշնամու տիրապետության տակ է մնացել նաև նրա երիտասարդ տղայի գերեզմանը։ Պատերազմ՝ ատում եմ քեզ…»։