Ռուսաստանը խաղաղապահներով առնվազն 22 Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ կուղարկի Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Համապատասխան տեսանյութը հրապարակել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնը:
«Հստակեցնում եմ ռուսական ռազմական կոնտինգենտի տեղափոխման գրաֆիկը. 11 ինքնաթիռ թռիչքներ է կատարում նշանակության օդանավակայաններ, 11 ինքնաթիռ սպասում է թռիչքին»,-հայտնել են կենտրոնի ծառայողները՝ աշխատանքի մասին զեկուցելով կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւին:
1,5 րոպե տեւողությամբ տեսահոլովակում Միզինցեւը հանձնարարում է հստակեցնել օդանավերի թռիչքների գրաֆիկը, ապահովել Իլ-76 ինքնաթիռների երկու խմբերի համաժամանակյա աշխատանքը՝ յուրաքանչյուրը 3-ական ինքնաթիռով խմբերի միջեւ առնվազն 3 ժամ ինտերվալով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործմամբ: