Այսօր ժամը 20:00-ից Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկում են Արցախում ստեղծված իրավիճակը։
Քննարկումն այս պահին դեռ շարունակվում է։ Հավանաբար առաջիկա ժամերին կուսակցությունները հանդես կգան հայտարարությամբ, որում կոնկրետ ձևակերպված պահանջ կլինի` ուղղված Հայաստանի իշխանություններին։