Ռազմակաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում գիշեր թե ցերեկ: Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ:
Ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երևում է` հակառակորդը նոր ուժեր և միջոցներ ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է` թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական: Ծանր մարտեր են ընթանում, որ Շուշին դիմակայի, մնա կանգնուն»,–ասաց նա` հավելելով, որ մարտեր են ընթանում Շուշիին մոտեցող ուղղություններում` Քարին տակ, Լիսագոր և այլ հատվածներում: