Ադրբեջանի ռեսուրսները դեռ չեն սպառվել։ Մենք պետք է ճիշտ հաշվարկենք՝ ինչպես դրանք նվազեցնել։ Պետք է հասցնենք նրան, որ Ալիևն աղաչի կանգնեցնել պատերազմը։ Եթե մեզ մի փոքրիկ շունչ քաշելու համար զինադադար է հարկավոր, այդ պահն օգտագործենք։ Պատերազմն ավարտվելու է այն ժամանակ, երբ թշնամին ջախջախված կլինի։ Մեր հայրենական պատերազմի ավարտը հենց մենք ենք դնելու։
Պարտավոր ենք պահպանել մեր զգոնությունը։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը` մեր ազգային միասնությունն է։
Մեկ անգամ նայելն է ճիշտ։
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյան