Search
Close this search box.

Ռուսաստանի առաջատար կլինիկաների հայ բժիշկներն արձակուրդ են վերցրել ու ժամանել Հայաստան և Արցախ

Մոսկվայի ու Ռուսաստանի այլ քաղաքների առաջատար կլինիկաների հայ բժիշկներն արձակուրդ են վերցրել ու մեկնել Հայաստան և Արցախ, որպեսզի օգնեն Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունների ագրեսիվ ռազմական հանցագործությունների արդյունքում տուժածներին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության աշխատակից Լևոն Մուկանյանը:

Նա նաև նշել է, որ թշնամին Արցախի խաղաղ բնակչության վրա կրակում է հրետանիով, հրթիռներով, Սոլնցեպյոկով, ԱԹՍ-ներով, արգելված կասետային ու ֆոսֆորային ռումբերով:

Please enter a valid URL