Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վայրագությունը շարունակվում է։
Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո:
Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:
Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:
Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։
Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։