Search
Close this search box.

«Ինչո՞ւ և ինչպե՞ս է փակվել Բերձորի ճանապարհը». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ և ինչպե՞ս է փակվել Բերձորի ճանապարհը.
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է Բերձորի ճանապարհը քաղաքացիական տեղաշարժի համար ժամանակավորապես փակելու մասին, իսկ թիկունքում նորից սկսվում է անհանգստություն ու անկումային տրամադրություն:
«Հաստատ վիճակը շատ վատ է, որ փակել են…»,- լսում ես տարբեր կողմերից:
Իրականում պաշտոնապես հայտարարվել է՝ «Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են՝ թշնամու դիվերսիոն ջոկատներին հայտնաբերելու և ոչնչացնելու համար»:
Ի՞նչ է սա նշանակում ավելի պարզ: Պատերազմների ժամանակ երկու կողմերն էլ դիվերսիոն-հետախուզական ջոկատներ են ուղարկում հակառակորդի կողմից հսկվող տարածք: Չկարծեք, թե հայկական բանակը միայն նստած սպասում է ադրբեջանական հարձակումներին, որ պաշտպանվի: Թշնամին նույնպես ամեն կերպ ձգտում է ներթափանցել մեր կողմից հսկվող տարածքներ՝ հետախուզական տեղեկությունների և մեր զորքի թիկունքում խուճապ տարածելու համար:
Որպես կանոն՝ ի տարբերություն կանոնավոր բանակի հետևակի, դիվերսիոն ջոկատները գործում են գաղտնի և քաոսային շարժով: Եթե թշնամու դիվերսիոն ջոկատները՝ 15-20 կամ թեկուզ 50 հոգանոց ջոկատներով պայմանականորեն կարողացել են ներթափանցել Բերձորի հարակից տարածք, ապա դրանց բացահայտման և ոչնչացման համար նախ պետք է ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը, ինչն էլ արվում է:
Պատերազմական իրավիճակներում ճանապարհներ փակելը, սահմանափակելը, հսկողության պայմանների խստացումը նորմալ երևույթներ են»:

Please enter a valid URL