Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման հրամանատարները: Այդ մասին հաղորդում են Դամասկոսում Wargonzo-ի աղբյուրները:
Սիրիական հատուկ ծառայություններին հայտնի է դարձել ահաբեկիչների առնվազն երեք դաշտային հրամանատարի անուն՝ Հուսեյն Ալ Թավի, Ֆիրաս Ուվեդ, Աբդուլ Լաթիֆ Հասան:
Նրանք ոչնչացվել են բեռնատարի ուղղությամբ հակատանկային կառավարվող հրթիռի հարվածի միջոցով: Բոլոր երեք դաշտային հրամանատարները եղել են «Սուլթան Մուրադ» պրոթուրքական ահաբեկչական խմբավորման կազմում, որը գործում է Սիրայի տարածքում: