Search
Close this search box.

Կադրերը, որտեղ գնդակահարում են ծանր վիրավորում ստացած հայ զինվորին, իրական են. Արցախի ՄԻՊ

Համացանցում հայտնված կադրերը, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գնդակահարում ծանր վիրավորում ստացած արցախցի զինվորին, իրական են։ Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Մենք արձանագրել ենք այս դեպքն այդ կադրերի հրապարակման առաջին իսկ փուլում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ տեսանյութն իրական է եւ այն վերաբերում է վերջին բախումներին։ Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարում է հայ` ծանր վիրավորում ստացած զինվորին»,–գրել է Բեգլարյանը։

Նա հավելել է, որ մինչ միջազգային հանրությունը շարունակում է կույր լինել, Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է իրականացնում։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ադրբեջանցի զինվորականները կրակահերթ են արձակում հայ զինվորի գլխին։

Please enter a valid URL