Search
Close this search box.

Շատ էր երազում,որ հղի կինը իրեն արու զավակ պարգևի. Արմենուհի Դիլանյան

Արմենուհի Դիլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արցա’խ, անունդ կրող որդիս էլ քեզ համար ընկավ,որ դու չծնկես,որ դու միշտ հաղթես…
Արցախ Հովհաննիսյան,բարի,ազնիվ,դաստիարակված, ի’մ սան,առնական ու սլացիկ,այնքան բոյով, որ երբ դպրոցն ավարտել էիր, ու մի օր պատահաբար հանդիպեցինք, խոնարհվեցիր,որ կարողանամ քեզ փաթաթվել…Հիմա ինքս եմ խոնարհվում քո առաջ…
Դու դեռ էն գլխից էիր հերոս սաղմնավորվել, հայրդ 90-ականների հերոս ֆիդայիներից էր,շատ էր երազում,որ հղի կինը իրեն արու զավակ պարգևի,որ իր ազատագրած Արցախի անունով կոչի որդուն…Ու ծնվեցիր դու…
Հետո թուրքի լամուկները սայթերով քեզ ինչեր ասես չէին գրում,ինչ է,թե դու իրենց անթաքույց ախորժակի անունն ունեիր, ինչ է, թե հերոսությունը սուրբ անվան տեսքով պարուրել էր քեզ…

Ու երբ լսեցիր,որ քո անվանակից սուրբ երկրի շուրջ էլի շներ են վխտում,անմիջապես կամավոր մեկնեցիր…
Ի’մ հերոս տղա,ասում են հինգ ամիս է,ինչ ամուսնացել էիր,բայց դեռ չհարսնացած այդ աղջիկն էլ այրիացավ ու դեռ չծնված որդիդ որբացավ…
Քո թափած արյունը անհետ չի կորչելու,մենք Արցախ չունենք շներին տալու…
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Please enter a valid URL