Razminfo կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանն իր ՖԲ էջում գրել է.
«Արդեն մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է.Ղուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքուր Հեմիդովը։
Հերոսի կոչումը 2016-ի ապրիլյանի համար էր ստացել։
Ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանի ազգային հերոսի կոչում 3 հոգի էին ստացել. մեկը՝ հետմահու, մյուս երկուսը՝ Շյուքուրն ու 2րդ կորպուսի հրամանատար Մայիս Բարխուդարովը։
Ինչպես գրել էր ադրբեջանցի օգտատերերից մեկը՝ «թաք [մենակ] Մայիսը մնաց»։