Արցախում զոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևակ Սաղաթելյանը, որը պատերազմի առաջին իսկ օրերից որպես կամավոր գտնվում էր Արցախում։
Հիշեցնենք, որ Սևակի հայրը՝ Մուշեղ Սաղաթելյանը, 2018 թվականից գտնվում է կոմայում։ Սևակի ընկեր Գևորգ Մանուկյանը գրել է․ «Իմ թանգ ախպեր, իմ քաղցր ընկեր․․․ Վերջին անգամ սեպտեմբերի 16-ին եմ զրուցել հետը, ապագայի հետ կապված պլաններ ունեինք, աաախ։ էս ինչ արիր․․․ Ախպերս ննջիր խաղաղությամբ, մի օր կհանդիպենք երկնքում Առյուծի ձագը առյուծ է լինում, ՓԱՌՔ ՔԵԶ ՀԵՐՈՍ։ ՓԱՌՔ ՔՈ ԾՆՈՂՆԵՐԻՆ»։