Search
Close this search box.

«Այն, ինչ խոսվել է, համաձայնեցվե՞լ է արդյոք ժողովրդի հետ». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է խոսվել երեկվա Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Այն, ինչ խոսվել է, համաձայնեցվե՞լ է արդյոք ժողովրդի հետ: Ժողովուրդը տեղյա՞կ է արդյոք դրանից: Համաձայնություն տվե՞լ է հնարավոր առկա որոշմանը:
Հայ ժողովուրդը տվե՞լ է լիազորություն իր իշխանությանը` Մոսկվայում բանակցելու այն թեմայով, որով գնում է բանակցելու Հայաստանի իշխանությունը:
Պատրա՞ստ ենք այդ բանակցությունների արդյունքին:
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում արտահայտված միտքը` «փոխզիջումների» մասին, որ, իհարկե ուղղակի կապ ունի Լավրովյան պլանի հետ` կապ ունի՞ արդյոք Մոսկվայի բանակցությունների հետ: Հնարավո՞ր է, որ կապ ունենա:
ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՄԵՐ ԱԶԳԻՆ` ԸՆՏՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈւՂՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆՎԵ՞Լ Է, ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԱՅԴՊԻՍԻ ՈւՂԻ: ԵԹԵ ԿԱ Ո՞ՐՆ Է ԱՅՆ: Ո՞ՐՆ Է ԱՅՆ:
ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ՄԻ ՕՐ ԱՐԹՆԱՆԱՔ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ ԲԱՆԱԿՑԵԼ Ու ԵԿԵԼ ԵՆ ԸՆԴՀԱՆՈւՐ ՀԱՅՏԱՐԱՐԻ ՄԻ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՇՈւՐՋ, ՈՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ Է ՈւՆԵՆԱԼՈւ:
Կարո՞ղ է: Հնարավո՞ր է…»:

Please enter a valid URL