Search
Close this search box.

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը կոչով դիմեց հայրենակիցներին

Այսօր մեզանից յուրաքանչյուրը պետք է կանգնի երկրի ու բանակի կողքին, բոլորս պետք է ներդրում ունենանք Հայրենիքի պաշտպանության գործում: Այս մասին հոկտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

«Նրանք, ովքեր կարող են օգնել մեր երկրին, պետք է դա անեն: Մենք բոլորս պետք է մեր զինվորների կողքին լինենք եւ մեր ներդրումն ունենանք հաղթանակի մեջ»,- հավելեց նա:

Նշենք, որ Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

Please enter a valid URL