Այսօր վաղ առավոտյան մարտերը նորից շարունկվել են, Արցախի հյուսիսային և հարավային ուղղությամբ հակառակորդը նորից փորձել է հարձակվողական գործողություններ ծավալել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո։ Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ ու զորաշարժեր չեն ունեցել»,- ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը թուլացել է։