Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․
«Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական։
Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը»։