Հայկական զինված ուժերը քիչ առաջ Ադրբեջանի հերթական ՍՈւ-25 ինքնաթիռն են խոցել։ Մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը։
«Մեր զորքերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Ասուլիսից 10 րոպե առաջ հերթական ՍՈւ-25 գրոհիչն ենք խփել»,–ասաց Մովսեսյանը։