Մեդիամաքս: Անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով առաջիններից մեկը աշխարհին հայտնեց Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին, նոր վկայություն է հրապարակել
«Պատմում է Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիական Ազգային բանակի զինյալը.
«Ես ու եղբայրս Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց 8 զինյալ «Սուլթան Մուրադ» խմբավորումից եւ 2-ին՝ «Համզայից»: Նրանց դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել», – գրել է Լինդսի Սնելն իր թվիթերում: