Search
Close this search box.

Սովորել, վերադարձել էր հայրենիք ու սպա էր Մատաղիսում. Գևորգ ջան հայոց լեռներում հայերեն պարելով անմահացար

Գևորգ ջա՜ն:

Փամբակի ճամբարում իմ խմբից էր Գևորգն ու իր նման ինչքան ակտիվ ու ժիր տղաներ կային՝ կենսուրախ, հումորով ու առույգ: Մի օր եկավ, ասաց.

-Ընկեր Սոֆյա, դատավորի, որ ընկեր Արտակը թողնի պարենք :

— Ի՞նչ պետք է պարես Գևորգ ջան, որ դասավորեմ :

-Դուք դասավորե՛ք կտեսնեք:

Դե ընկեր Արտակի հետ խոսեցի, տղաներով միացրեցին ու Գևորգս սկսեց «Լեզգինկա» պարել: Շատ սիրուն էր պարում, բայց հենց ավարտեց, եկավ հարցրեց.

-Հը, ընկեր Սոֆյա լավ պարեցի՞:

— Շա՜տ սիրուն, բայց հայ տղեն պետք է «հայերեն պարի»:

-է՜, էլ չսկսեք:

Իրար հետ սկսեցինք պարել, եթե ճիշտ եմ հիշում քոչարի:

Խումբը գնաց, բայց մնաց ամուր ու բոլորն ընկերներ դարձան, ամեն մեկը մի մարզից, մի գյուղից ու քաղաքից:

Մի տարի անց դիմորդ էր ու պատահական հանդիպեցի թիվ 20 դպրոցի պարիսպների մոտ:

— Բարև ընկեր Սոֆիա, քննության եմ, կօգնենք չէ, որ լավ հանձնեմ, պիտի գնամ Ռուսաստան սովորելու:

— Գևորգ , բայց կվերադառնաս չէ՞:

— Հա, հերս չի թողնի մնամ, գնամ սովորեմ ու գամ:

Հաջորդ օրը նայում էի ցուցակը, անցել էր, մեկ-մեկ գրում էր այնտեղից: Փաստորեն սովորել, վերադարձել էր հայրենիք ու սպա էր Մատաղիսում:

Գևորգ ջան հայոց լեռներում հայերեն պարելով անմահացար:

Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ, որ ճիշտ եմ ճանաչել: Երանի՜, չհարցնեի:

Գիտեմ երկնքում ժպիտը դեմքիդ «Հայերեն ես պարում»:

Հանգչիր խաղաղությամբ…

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL