Արցախի Հադրութ քաղաքը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բացարձակ սուտ է: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ոչ գիտական ֆանտաստիկայի ժանրից են:
«Իլհամ Ալիևի հերթական ցննդաբանությունը, թե իբր Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր»,-նշում է Պողոսյանը: