Ելնելով անձնականության գաղտնիության, ինչպես նաև ոչ անհրաժեշտ տեղեկատվություն չհրապարակելու հրամայականից` Վահան Բադասյանի դեպքի մասին այս պահին կհայտնեմ միայն մի քանի կարևոր տեղեկություն.
Վահան Բադասյանի ղեկավարած ուժերը ենթարկվել են օդային հարձակման` թշնամու անօդաչու թռչող սարքի կողմից:
Հարձակման պահին Բադասյանը` հարավային ուղղությամբ իր հրամանատարության տակ գտնվող զորախմբի հետ խիստ պատասխանատու մարտական առաջադրանք կատարելիս է եղել:
Դատելով հարակից հանգամանքներից` թշնամին, թերևս գիտակցելով թիրախի ռազմական և խորհդանշական կարևորությունը` նախ թիրախավորել է հենց Բադասյանին:
Բադասյանն այս պահին Հայաստանի բժշկական կենտրոններից մեկում է: Այս պահին գիտակցություն չունի:
Քննարկվում է բժշկական անհրաժեշտ գործողությունների պլանը: Վնասվածքները թեթև չեն:
Վիճակը բժիշկներն այս պահի դրությամբ գնահատում են ծանր: