Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում հոկտեմբերի 5-ին կիրառել է մարտավարական հնարքներ՝ ծուղակը գցելով հակառակորդին ու ոչնչացնելով նրա ստորաբաժանման մեծ մասը:
Մասնավորապես՝ հայկական կողմն ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն, ինչից հետո հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: