Search
Close this search box.

Թշնամին հարվածում է Ստեփանակերտին և Մարտակերտին

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։ Այն լիարժեք պատասխանատվություն է կրելու պատերազմի այս հանցագործության համար:

«Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի դեմ։ Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում մի քանի պայթյուններ են որոտացել։ Մի քանի անգամ օդային տագնապ է հնչել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ադրբեջանը «Սմերչ» և «Պոլոնեզ» է կիրառել։

Please enter a valid URL