Արցախի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ «արդեն իսկ հասցնում է հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարեւորագույն ռազմական օբյեկտներին»։
«Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից:
Լարվածությունը հակամարտության գոտում եւս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- ասված է ՊԲ հայտարարության մեջ: