Search
Close this search box.

Արցախի թեմի առաջնորդը դիմել է ողջ հայությանը

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը համախմբվելու եւ Արցախին ու բանակին զորակից դառնալու կոչով այսօր դիմել է ողջ հայությանը։
«Այսօր, իրոք, թեժ եւ դաժան պատերազմ է գնում՝ կենաց-մահու պատերազմ։ Մենք երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ, նենգաբար, մեր դեմ սկսում են պատերազմել։ Ամեն մի մարդու, ամեն մի ժողովրդի իրավունքն է իր կյանքը պաշտպանելը։ Այսօր մենք ստիպված ենք մեր գոյապայքարը, մարտը տալ՝ հանուն կյանքի եւ հանուն խաղաղության։

Ես կամենում եմ բոլորդ խորունկ հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունցք, մեկ միտք եւ կամք ու ամեն ինչով աջակցեք մեր բանակին ու արցախահայությանը։

Մենք այստեղ ենք եւ գիտենք, որ մեր մեջքի հետեւում մայր Հայաստանն է։ Մասիս սարի պես պիտի լինենք կայուն եւ անսասան։ Մեր գործն արդար է, եւ Աստված միշտ արդարների կողմն է լինում»,- ասել է Պարգեւ սրբազանը։

Please enter a valid URL