«Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն իր ընկերների հետ գտնվում է առաջնագծում։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց ազատամարտիկը՝ նշելով, որ ամեն ինչ նորմալ է։
«Մեր բանակը իր առաջ դրած խնդիրները բարձր մակարդակի իրականացնում է, մենք էլ եկել ենք՝ հրամանատարության ենթակայության տակ, առաջնային գծում ենք պահպանում։ Պետք է միայն ասենք՝ փառք ու պատիվ մեր սպաներին, մեր զինվորներին։ Մենք արդեն 2 օր է՝ այստեղ ենք։ Լրիվ նորմալ է ու ամենակարեւորը՝ ամբողջ իրավիճակի տերն են մեր զորքերը։ Նախկինում թողած բարձր դիրքերն ու տեղերը հիմա ազատագրում են, նենց որ շատ լավ ա։ Պետք չէ խուճապի մատնվել, ընդհակառակը, ժողովրդով հանդերձ կարողանանք զորավիգ լինենք մեր զինվորներին ու ասել, որ, այո՛, փառքով հաղթանակը պսակած սերունդի որդիներն ու թոռները նույն հերոսությունը շարունակում են»,-ավելացրեց Պետրոսյանը։
Նա նշեց, որ իրենք գտնվում են Քարվաճառում։ Տարածքային կորուստների մասին ասաց․ «Առաջին պահին տարածքային կորուստներ եղել, են, բայց հիմա վերականգնել ենք բոլորը, նոր խնդիրներ ենք դրել մեր առաջ, իրականացնում ենք։ Իրավիճակն ամբողջությամբ մեր հսկողության տակ է, ոչ մի դիրքային կորուստ չունենք»։