Մազաթափությունը նորմալ գործընթաց է մարդու մարմնի համար, որը տեղի է ունենում գրեթե ամեն օր:
Մարդն օրական կարող է մինչև հարյուր մազ կորցնել, սակայն եթե այդ թիվը շատ ավելի մեծ է, դա խոսում է անառողջ ապրելակերպի, հորմոնալ խանգարման և վատ սննդակարգի մասին, որը բժշկական տերմինաբանության մեջ կոչվում է ճաղատացում կամ ալոպեցիա (մազաթափություն):
Կա բնական միջոց, որը կօգնի առանց քիմիական նյութերի վերականգնել մազերի ամրությունն ու նպաստել մազաթափության վերացմանը:
Այդ միջոցի հիմնական տարրը սոխն է, որը հարուստ է ծծումբով և ամենօրյա օգտագործման պարագայում նպաստում է կոլագեն նյութերի արտադրմանը, որոնք պաշտպանում են մազերը վնասվելուց և նպաստում են արագ աճին:
Սոխը սնուցում է գլխամաշկը և մազերի արմատները և բարելավում արյան շրջանառությունը:
Այն օգտագործելու համար անհրաժեշտ է քամել սոխի հյութը, որքան հնարավոր է քսել գլխամաշկին:
15 րոպե պահելուց հետո կարելի է լվանալ սովորական եղանակով: