Search
Close this search box.

Այս միջոցն կօգնի ձեզ արագ նիհարել

Շատերին է հայտնի, որ նիհարելու համար սննդակարգը պետք է հագեցնել սպիտակուցներով՝ կաթնամթերք, մսամթերք, ձկնամթերք․․․

Նաև պետք է ազատվել հացից, շաքարից, ճարպով հարուստ սնունդից։

Սակայն որպեսզի նիհարելու պրոցեսը լինի սահուն և օրգանիզմին վնաս չհասցնի, հարկավոր է օրգանիզմը մաքրել տոքսիններից։

Ինչպես արագ նիհարել

Ձեզ ենք ներկայացնում արդյունավետ կոկտեյլ, որը կօգնի լուծել նշված խնդիրը։

Բաղադրիչները

1 բաժակ առանց ճարպի կեֆիր
2 թեյի գդալ վարսակի թեփ
1 ճաշի գդալ կտավատի ալյուր
1 թեյի գդալ կակաո
6-7 հատ սալորաչիր
1 պտղունց դարչին
50 մլ եռացրած ջուր
Պատրաստման եղանակը

Սալորաչիրը գցեք եռացող ջրի մեջ ու թողեք մի քանի րոպե

Կեֆիրը խառնեք վարսակի թեփի, կտավատի ալյուրի, դարչինի և կակաոյի հետ:

Սալորաչիրը գցեք բլենդերի մեջ ու դարձրեք համասեռ զանգված և այն խառնեք կեֆիրի հետ:

Այս կոկտեյլը խորհուրդ է տրվում օգտագործել օրական 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: >

Please enter a valid URL