Search
Close this search box.

Վերնագիրը ՝ Գրական միտքն ու քաղաքականությունը 1920-ականներին. գիտական նոր ուսումնասիրություն

Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր Ռուզան Արիստակեսյանի «Գրական վավերագրեր (1920-1930-ական թվականներ)» քառահատորյակի առաջին գիրքը: Դրանում համակարգված ներկայացվում են ժամանակի խորհրդահայ մամուլում (Երևան, Գյումրի, Բաքու, Մոսկվա) տեղ գտած գրական տարատեսակ նյութեր՝ գրախոսություններ, տեսական և բանավիճային հոդվածներ, գրական քաղաքականությանը վերաբերող կուսակցական որոշումներ, բանաձևեր, ելույթներ ու խմբագրականներ, գրական հանգանակներ ու պարբերականներ, որոնք արտացոլում են ժամանակի տեսական-քննադատական միտքը և գրական-հանրային կյանքը: Առաջին հատորն ընդգրկում է 1922-1925 թվականները:
Գիրքը բազմաթիվ հետաքրքիր ու արժեքավոր փաստեր է պարունակում, որոնք նոր լույսի ներքո են ներկայացնում ընդունված շատ կարծրատիպեր: Այն հասցեագրված է գրականության պատմաբաններին, հասարակագետներին, մշակութաբաններին:

Գիրքը վաճառվում է «Բուկինիստ» (Մաշտոցի պողոտա) «Զանգակ» (Աբովյան փողոց) գրախանութներում։ Այն կարող եք ձեռք բերել նաեւ առցանց:

Please enter a valid URL