Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Ես սիրահարվել եմ». 66-ամյա Լյուբով Ուսպենսկայան հանդիպել է իր երազանքների տղամարդուն

Շանսոնի 66-ամյա թագուհի Լյուբով Ուսպենսկայան հետեւորդներին ուրախալի լուր է հայտնել. նա սիրահարվել է։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր էջում։

Շանսոնի թագուհին լուսանկար է հրապարակել, որում վարդագույն զգեստով եւ սեւ կոշիկներով նստած է բազմոցին եւ մտածկոտ հայացքով մի կողմ է նայում։

«Ես սիրահարվել եմ։ Եվ զգացել եմ, այդ տղամարդուն սպասել եմ ամբողջ կյանքում…»,- իր միկրոբլոգում անսպասելիորեն գրել է Ուսպենսկայան։

Երկրպագուները հիացմունքով են արձագանքել նոր սիրելիի մասին նրա հայտարարությանը։ Նրանք զույգին երջանկություն են մաղթել ու խնդրել հրապարակել ընտրյալի լուսանկարը։

Please enter a valid URL