Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի հղիության մասին լուրը շոկային էր երկրպագուների համար. հայտնի դիմահարդարի երկրպագուները նույնիսկ չէին կռահում, որ իրենց կուռքը հանդիպել է երկրորդ կեսին։
Իր Instagram-ում Գոհարը կոլաժ է հրապարակել, որում ներկայացրել է ամռանն արված եւ այժմյան լուսանկար։ Նոր կադրում Գոհարը կրում է գիշերազգեստ․ կարճ կիսատաբատ, վերնաշապիկ։ Արտահայտիչ կերպով երեւում է նրա կլորիկացած փորիկը։ Հրապարակմանը կից նա հետեւորդներից հետաքրքրվել է, թե որ կազմվածքն են նրանք սիրում։ Ապա հավելել է, որ չնայած սիրում է իր ընդգծված գոտկատեղը, սակայն այնուամենայնիվ անչափ սիրում է իր փորիկը։
«Մայրիկներ, հիմա կարոտում եք ձեր փորիկը, թե երազում էիք շուտ ծննդաբերել, երբ իմ կարգավիճակում էիք գտնվում», — գրել է Գոհարը։
Մեկնաբանություններում մայրիկներն արձագանքել են Գոհարի հարցին, նույնիսկ երկխոսություն է սկսվել նրանց միջեւ, հաճոյախոսություններ անողներ նույնպես եղել են, սակայն հեյթերներն անմասն չեն մնացել․ «Ես ունենայի նրա ինքնավստահությունը», «Գոհար, ինչու ես մերկ ոտքերդ ցուցադրում, կարելի էր տաբատ կրել։ Այսպես այնքան էլ լավ տեսք չունես», «Ուր է գոտկատեղը»,- գրել են ոմանք։