Search
Close this search box.

Ինչո՞ւ վարպետ ընտրել հենց Varpet-ի միջոցով

Մի քանի տարի առաջ տաքսի պատվիրում էինք հեռախոսազանգով։ Որպես կանոն,սակայն,դրանք ուշանում էին, իսկ ուշացման հետ կապված բոլոր պարզաբանումները նույնն էին․շուտով կմոտենա։

Երբեմն ստիպված էինք լինում փողոցից պատահական տաքսի վերցնել։ Դրանք, սակայն,ոչ միշտ էին անվտանգ։

Այժմ տաքսու ծառայություններից օգտվողների գերակշիռ մասը տաքսի պատվիրում է բջջային հավելվածի միջոցով։ Եվ դրսում երկար ժամանակ սպասելու փոխարեն, համապատասխան ծրագրով տեսնում է մոտեցող վարորդին։ Տեխնոլոգների բերած այս նոր հնարավորությունների շնորհիվ տաքսի պատվիրելու առավելություններն ակնհայտ դարձան՝գրանցված վարորդներ, քիչ ուշացումներ, հստակ գին։

Նույն մոդելով կարելի է նաև համապատասխան մասնագետ կանչել

Այսպես, այժմ կենցաղային հարցերը ևս կարելի է կարգավորել սմարթֆոնում ներբեռնված բջջային հավելվածի միջոցով։ Եվ ինչպես տաքսու պարագայում է, այստեղ ևս մատների ընդամենը մի քանի հպումով կարելի է համապատասխան ծառայությունը պատվիրել։

Varpet բջջային հավելվածը կօգնի Ձեզ շատ արագ գտնել անհրաժեշտ մասնագետին։ Որակյալ վարպետներն օնլայն են ու պատրաստ են օգնել Ձեզ. hավելվածը միավորում է ոլորտի լավագույն մասնագետներին:

Varpet հարթակի միջոցով կարելի է ընտրել անհրաժեշտծառայությունը, նշել դրա ծավալը, նախապես իմանալ արժեքը, ֆիքսել օրն ու ժամը:Համապատասխան վարպետները կտեսնեն պատվերը, կարձագանքեն հաշված րոպեների ընթացքում և ժամանակին կլինեն նշված վայրում:

Կարող եք օգտվել ավելի քան 200 ծառայությունից

Ներկայումս հավելվածում առկա է ավելի քան 200 ծառայություն․ մեծ շինարարական աշխատանքներից սկսած մինչև փոքր վերանորոգման աշխատանքներ. կենցաղային տեխնիկայի, էլեկտրականության, սանտեխնիկայի, ջեռուցման համակարգի հետ կապված աշխատանքներ, այգեպանի, վարսահարդարի կամ մատնահարդարի ծառայություն և այլն: Ի դեպ, ծառայությունների ցանկը ընդալայնվում է և պարբերաբար վերանայվում։

Հավելվածի շնորհիվ կարելի է խնայել ամենաթանկը՝ ժամանակը։ Բացի այդ, ծանոթ- բարեկամներին զանգելու կամ համացանցում մասնագետ փնտրելու կարիք այլևս չկա։Varpet հավելվածը հաճախորդի և վարպետի միջև ուղիղ կապ ստեղծելու համար  է։Այն հնարավորություն է տալիս գտնել լավագույն մասնագետներին յուրաքանչյուր աշխատանքի համար:

Ինչպե՞ս վստահ լինել, որ տվյալ հարթակի վարպետը լավ մասնագետ է

 

Իրականում Varpet հարթակում գրանցված վարպետները նախքան հավելվածի վարպետների ցանկում ընդգրկվելը մասնագիտական հարցազրույց են անցում, այսինքն՝ պատահական մարդ օնլայն տարբերակով չի կարող ընդգրկվել այս հարթակում: Յուրաքանչյուր վարպետ գրանցվում է անձնագրով։ Այսինքն՝ Դուք տեղյակ եք Ձեր բնակարան մուտք գործողի մասին։ Բացի այդ, վարպետների հետ նաև պայմանագիր է կնքվում, որոնց կետերը նա պահպանում է, որպեսզի կարողանա պատվերներ ընդունել։

Որպեսզի Varpet-ները որակյալ լինեն

Սպասարկման որակը պահպանելու համար հավելվածում գործում է վարպետների վարկանշավորման ևգնահատման համակարգ: Գործն ավարտելուց հետո վարպետներին կարող եք գնահատել և մեկնաբանություն թողնել։

Varpet հավելվածն անվճար է

 

Varpet անվճար հավելվածըհասանելի էօպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար։Այս հավելվածով Դուք արագ կլուծեք Ձեր բոլոր կենցաղային խնդիրները և կխնայեք ժամանակը:Պարզապես պատվիրեք համապատասխան ծառայությունը Ձեր հեռախոսից Varpet հավելվածի միջոցով։ Այն կարող եք ներբեռնել այստեղից:

Please enter a valid URL