Search
Close this search box.

Ի՞նչ նվիրել ամուսիններին փետրվարի 23-ին․ խորհուրդներ Թինա Կանդելակիից

Հեռուստահաղորդավարուհի եւ պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram-ում նոր գրառում է կատարել, որում պատմել է, թե ինչ կարելի էփետրվարի 23-ին նվիրել ամուսիններին, հարազատներին կամ ընկերներին:

Կանդելակիի կարծիքով ամենալավը գրքեր, բաժանորդագրություններ, մարսասրահի աբոնեմենտ, գումար, ուղեւորություն նվիրելն է։ Ինչպես նաեւ, նա գտնում է, որ հրաշալի է, երբ մարդը գիտե ինչ է ցանկանում։

«Ցանկությունների ցուցակ։ Ես գտնում եմ, որ դա հիանալի է։ Եթե դուք կամ ձեր երկրորդ կեսը կազմում եք դրանք, ապա միշտ գուշակում եք նվերը», — գրել է լրագրողը։ — Օրինակ բերեմ կյանքից։ Թեթեւ վերանորոգման պատճառով ես եւ Վասյան փոխում էին սառնարանը։ Ծննդյան տարեդարձին ամուսնուս եւ իմ մտերիմները նկար էին նվիրել, որտեղ պատկերված էր մեր նոր խոհանոցը նոր սառնարանով։ Այսինքն՝ նվիրեցին սառնարան»։

«Փող նվիրելն ընդհանրապես մովետոն չէ, դա հին կովկասյան ավանդույթ է։ Եթե նվիրվում է սրտանց առողջություն է բերում: Մանկության տարիներին սպասում էի, երբ տատիկս ինձ հինգ ռուբլի նվիրելու։ Հետո խաղադրույքներն աճեցին մինչեւ քսանհինգ եւ ես սկսեցի դրանք հավաքել», — պատմել է հեռուստահաղորդավարուհին։ Փողը փողով, սակայն հետեւորդներից շատերին դուր է եկել ճամփորդության գաղափարը։

Please enter a valid URL