Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտյանի երգը Բաչո Ռամիշվիլին ձայնագրել է վրացերեն

«Իմ ընկերը» երգը, որն այդքան սիրվեց Հայաստանում, դուրս է եկել միջազգային ասպարեզ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Իմ վրաց ընկերները քիչ առաջ տեղեկացրեցին ինձ, որ Վրաստանի հայտնի երգիչ Բաչո Ռամիշվիլին ձայնագրել է իմ երգի վրացերեն տարբերակը, որն արդեն հեռարձակվում է հարևան երկրի ռադիոկայաններով:

Փաստորեն, Արամ Ասատրյանից և Թաթայից հետո սա երգի հերթական արտահանումն է Վրաստան»,-նշել է նա:

Please enter a valid URL