Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման բաժանմունքում է

Նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երեկ նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում: Այս մասին Tert.am-ին ասել է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Նրա գիտակցությունը տեղն է, բայց միևնույն է՝ սրտի ռիթմի աշխատանքը շարունակում է մնալ արագ: Ճիշտ է, նախկինի պես մինչև 160 չի հասնում, բայց 130-140 է, որը ևս համարվում է բարձր։ Նման աշխատանքի դեպքում սրտի ծանրաբեռնվածությանը մեծ է»,- նշել է նա:

Արսեն Մկրտչյանն ընդգծել է, որ բժիշկները շարունակում են նրա վիճակը ծանր գնահատել:

«Վտանգի պիկը 48 ժամն էր գնահատվում, սակայն դեռ չի հասել սրտի ռիթմի աշխատանքը չի հասել 85-90-ի, որ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեն»,- ասել է նա:

Please enter a valid URL