ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր` հունվարի 19-ին, մասնակցում էր ԱԱԾ նախկին տնօրեն, իր բնակարանում մահացած հայտնաբերված 39-ամյա Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին:
Նա խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց, միայն ասաց. «Քննություն կանցկացվի՝ կասենք»:
Նշենք, որ ԱԱԾ 39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: