Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի Հայոց Մայրեր, հիշու՞մ եք, որ Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանն ասաց, թե մայրերը քնում ԶաՌթնում, մի բա հիշում են և բողոքում են:
Այսօր ես «քնել ԶաՌթնելուց» հետո մի բան եմ հիշել:
Եվ այսպես…
Ըստ երրորդ անձից եկած տեղեկության ՝ «Կուժ» ռեստորանում հանդիպում է տեղի ունեցել Ռազմիկ Աբրահամյանի, Լիաննա Կարապետյանի, ևս 2 Ռիժիյ կանանց և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջև։ Նրանք նստել են 11 սեղանի շուրջ, ապա գնացել են 3րդ կուպե և ինչ-որ փաստաթղթեր են լրացրել ։ 3 թանկարժեք Iphone հեռախոսները հանձնել են մատուցողուհուն և հրամայել են՝ 40 ր չգաս, չանհանգստացնես։ Մատուցողուհին հետախոսները ցույց է տվել մենեջերին և ասել է՝ Ն…. նայի ։ Նա ասել է մատուցողուհուն՝ Հ….., ոչ տեսել ես, ոչ լսել ես։ Գործը ուղարկվել է ԱԱԾ։
Ինչևէ, Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ նա հերքեց այդ տեղեկությունը, որ ինքը չի եղել, այլ աղջկան լուսանկարներ են ցույց տվել և նա ճանաչել է Ռ. Աբրահամյանի փաստաբանին։ Փաստորեն, նման օրենք կա՞, որ պետք է Դավթյանին զեկուցեն ամեն տառ, մինչդեռ նախաքննությունը չի ավարտվել: Լավ, եթե ստացվի, որ իսկապես Դիլբանդյանն է եղել և փաստաբանը համամասնակից անձ է ապօրինի որդեգրման հարցով, ինչու՞ չի կասեցվում նրա փաստաբանական ծառայություններ մատուցելու արտոնագիրը։ Նա էլ է Ռազմիկ Աբրահամյանի նման արտոնյա՞լ մեր երկրում ։ Ի՞նչ եք կարծում, արդարություն որոնելու ճանապաիհին փաստաբանի արտոնագրի չեղարկմա՞ն մասին հավաք — բողոք իրականացնենք, թե՞ ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջի։ Մինչև նրանց անմեղությունը ապացուցելը գոնե թե պետք է ժամանակավորապես կասեցնել նրանց գործունեությունները։
Հարգանքով՝ քնել ԶաՌթնելուց հետո՝ Հայկուհի Խաչատրյան»: