Search
Close this search box.

ՊԵԿ-ում պարգևավճարները կազմել են շուրջ 5.6 միլիարդ դրամ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5.598.360.000 դրամ, որը համարժեք է մոտ 11.8 միլիոն դոլարի։ Այս մասին հայտնել են կոմիտեից AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան։

Ինչ վերաբերվում է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի, նրա տեղակալների, օգնականների և հայտարարատու այլ անձանց ստացած պարգևավճարների չափին և քանակին, ապա կոմիտեից տեղեկացրել են, որ տեղեկութունը հասանելի կլինի հայտարարագրեր ներկայացնելուց հետո։

Please enter a valid URL