ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Երևանի քաղաքապետարան։ Նա հանդիպում կունենա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Նրան քաղաքապետարանի մուտքի մոտ դիմավորեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում խմբակցութան ղեկավարի պարտականությունները կատարող Հասմիկ Խաչունցն ասել էր, որ աշխատանքային հանդիպում է նախատեսվում վարչապետի հետ․ «Ոչ մի արտառոց բան չկա։ Նախկինում էլ են եղել այդպիսի հանդիպումներ։ Սովորական հարց ու պատասխան է լինելու, պարզապես փակ է լինելու հանդիպումը»։